Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Իրանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն չի բխում մեր շահերից

Իրանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն չի բխում մեր շահերից
16.10.2024 | 15:01

Ձմռան նախաշեմին ավելի ընդգծված պայթյունավտանգ է դառնում մեր տարածաշրջանը։ Աշխարհը փոխանակ Իսրայելին զսպի, Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, այս անգամ այն տարածվում է նաև իրանական ավիաընկերությունների վրա։ Հուսանք, որ աշխարհը կսահամանափակվի սրանով և չի միանա իսրայելական սադրանքներին։ Չեմ ալարի անդադար կրկնելուց, որ Իրանի նկատմամբ որևէ ռազմական գործողություն այս պահին չի բխում մեր շահերից: Իրանի համար ճակատ բացելը բացառապես ադրբեջանական շահերին է համահունչ, Իրանին այլ ռազմական խնդիրներով ծանրաբեռնելը Ադրբեջանի լավագույն շահն է։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 13212

Մեկնաբանություններ